Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ԲՀԿ-ի կարմիր այլընտրանքություն, Կոնչիտայի սև մորուք

ԲՀԿ-ի կարմիր այլընտրանքություն, Կոնչիտայի սև մորուք
20.05.2014 | 01:05

ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն ամենևին համաձայն չէ այն ձևակերպմանը, թե քաղաքական առումով ԲՀԿ-ի պահվածքը «կոնչիտայություն» է, երբ սույն կուսակցությունը ոչ այն է` ընդդիմություն է, ոչ այն է` իշխանություն: Պարզապես Կոնչիտան մորուք ունի, իսկ ԲՀԿ-ն` ոչ:
Ի դեպ, պարոն Մարգարյանը հումորով տեղեկացրեց նաև, որ ժամանակին մորուք ունեցել է։ «Բայց երբ ձերբակալվելուց հետո դուրս եկա, տեսա, որ մորուք պահելը բոլորի համար ընդունված նորմ է դարձել, անմիջապես սափրվեցի, չնայած մեկ-մեկ զգում եմ, որ էլի ուզում եմ պահել»,- անկեղծացավ պարոն Մարգարյանը: Հիշենք՝ Ստեփան Մարգարյանը ձերբակալվել է ղարաբաղյան շարժման օրերին, որպես «այլախոհ-ընդդիմադիր»: Հարցին՝ իսկ չե՞ք ուզում կրկին զտարյուն այլախոհ-ընդդիմադիր դառնալ, ԲՀԿ գաղափարական մարտիկը պատասխանեց. «Փորձում ենք, փորձում, առայժմ չի ստացվում»: Կարող է մորուք պահելն օգնի, փորձեք՝ հորդորեցինք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ